
«Վալենսիա»-ի ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուի հետ: Նրանք ցանկանում են գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: Այդ մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Նունու Սանտուն «Վալենսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2014թ. ամռանը, իսկ այժմ գործող համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2016 թվականը: