
2014թ. «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակն արժանիորեն է նվաճել: Նրա խոսքերով, 2014թ. իր համար ամենակարևոր իրադարձությունն աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալն էր:
«Տարին հեշտ չէր ինչպես իմ, այնպես էլ` թիմի համար: Կարծում եմ` ամենահիշարժանն աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալն էր: Հուսով եմ, որ հաջողության կհասնենք տիտղոսների համար պայքարում: Ռոնալդուն արժանիորեն է նվաճել «Ոսկե գնդակ»-ը: Նա գերազանց տարի անցկացրեց»,- նշել է Մեսսին: