UFC-ի հայտնի ծանրքաշային Տրեվիս Բրաունը (17-2-1) պատրաստ է տիտղոսային մենամարտի, եթե չեմպիոն Քեյն Վելասկեսը (13-1) կամ «ժամանակավոր» չեմպիոն Ֆաբրիսիո Վերդումն (19-5-1) այս տարվա գարուն-ամառ ժամանակահատվածում ինչ-ինչ պատճառներով չկարողանան մենամարտել:
«Եթե այս ծանրքաշայիններից մեկը դուրս գար շարքից, ես կփորձեի որևէ բան անել. Պատրաստ եմ անցնել գործի: Պետք է միայն հստակ ամսաթիվ որոշել: Ես մեկ շաբաթ կհանգստանայի և դահլիճ կվերադառնայի», – Բրաունի խոսքերն է մեջբերում MyMMA-ն:
Բացի այդ` Բրաունը պատրաստ է պայքարել Ջունիոր դոս Սանտոսի մրցակիցը դառնալու համար (17-3):
«Դոս Սանտոսը վարկանիշում 2-րդ տեղում է, իսկ ես՝ 3-րդ: Որոշումն, իհարկե, UFC -ինն է: Ես պատրաստ եմ մարտի»: