ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, օրերս դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի եւ տրանսպորտի նախարարությանը՝ պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 եւ 275 համարի երթուղայինների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել: Հարությունյանը նշել է, որ նույն հաջողությամբ ԲՀԿ առաջնորդը կարող էր բարեգործական երթուղի աշխատեցնել նաեւ Աբովյան-Երեւան 267 համարի երթուղով, որը պատկանում է իր փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, 261-ի երթուղով, որը աշխատեցնում է ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը (այստեղ մասնաբաժին ունի նաեւ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը), եւ 0 համարի երթուղով, որը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուին: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել Արթուր Հարությունյանից, սակայն նա ասաց, թե ինքը տեղյակ չէ. «Դիմե՛ք կառավարությանը»:




Լրահոս