ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Հրազդան մարզադաշտի մոտ ոստիկանները կանգնեցրել են «Ռենջ ռովեր» մակնիշի 888 UL 88 պետհամարանիշի ավտոմեքենան: Պաշտոնապես պարզաբանվել է, թե մեքենան շատ արագ է «սլացել»: Սակայն կանգնեցնելու իրական պատճառը, ըստ մեր տեղեկությունների, այն է եղել, որ մեքենան պատկանում է ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին՝ Բենզին Ռուբոյին, որը վերջին շրջանում ցուցադրաբար շրջում է թիկնապահներով: Եւ ահա ոստիկանները նրան հիշեցրել են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներից մեկով արգելել է բոլորին թիկնապահներով շրջել: Իհարկե, լավ է, որ ոստիկանները կատարում են Ս. Սարգսյանի բանավոր հրահանգը, բայց տարօրինակ է, որ այն իրականացնում են հատվածաբար: Օրինակ՝ ԱԺ նիստերի օրերին Դեմիրճյան փողոցում բացվող թիկնապահների շքահանդեսը որեւէ նկատողության չի արժանանում: Հետաքրքիր է, թե ինչու:




Լրահոս