
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նախապատրաստվում է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մարզապալատում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ, հաղթել է Սմիթին: Սա կլինի բռնցքամարտիկների երկրորդ մենամարտը: