ԱՖՐԻԿՅԱՆ ՎԻԶԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում մեկ ուշագրավ հարց է ընդգրկված. ԱԱԾ-ն առաջարկում է խստացնել Աֆրիկա մայրցամաքի բոլոր երկրների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագիր տալու ընթացակարգը: Ըստ ԱԱԾ-ի՝ կառավարություն ներկայացրած հիմնավորման՝ վերջին ժամանակներս արձանագրվել է Աֆրիկա մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ. «Նշված կոնտինգենտի անձինք ժամանում են ՀՀ եւ գտնվում են այստեղ անօրինական կերպով կամ ձեւական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ, որի հետեւանքով դրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի եւ ստեղծել բազմաթիվ խնդիրներ, ինչպես սոցիալական, դեմոգրաֆիական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի եւ այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), այնպես էլ քրեածին բնույթի»: Կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելու դեպքում Աֆրիկայի երկրների քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ:




Լրահոս