ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերս՝ Պալցու Սիզալդը, Գերմանիայից է եկել Հայաստան: Երբ ես դեռ Գերմանիայում էի, որոշել էինք Հայաստանում հասարակական կազմակերպություն հիմնել, զբաղվել բարեգործությամբ եւ երիտասարդական ժամանցային միջոցառումների կազմակերպմամբ: Սիզալդը հետաքրքիր գաղափարներ ունի՝ ուսանողների եւ ընդհանրապես երիտասարդների զբաղվածության հետ կապված, բայց քանի որ օտարերկրացի է, ապա ուզում ենք իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունում արդյոք կա գործունեության ոլորտների սահմանափակում օտարերկրացիների համար:

Արեգ Մինասյան, 22 տարեկան, պարուսույց


ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական ((համայնքային, դատական) դատավոր, դատախազ) պաշտոններ, աշխատել զինված ուժերում: Վարչապետը եւ նախարարները նույնպես պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության
միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տվյալ դեպքում, իհարկե, Արեգ Մինասյանի ու նրա գերմանացի բարեկամի համատեղ գործունեության նպատակները գովելի են: Երիտասարդներն ուզում են բարեգործությամբ զբաղվել: Ցավոք, բոլոր միջազգային կազմակերպությունները չէ (թեկուզ դրանց մեծ մասը բարեգործի անունով է ներկայանում), որ իրենց հռչակած առաքելությունից չեն շեղվում: Նման կառույցների գործունեության վնասակար կողմերի մասին նույնպես քիչ չի խոսվել:




Լրահոս