ԿԸՀ-ն կքննարկի ՀՀԿ-ական թեկնածուների ինքնաբացարկների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր՝ ժամը 15:00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ: Ըստ ԿԸՀ մամուլի հաղորդագրության՝ նիստի օրակարգում ներառված է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների` Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
Կկազմվի նաև արձանագրություն` Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին:




Լրահոս