
Իտալական «Միլան»-ի նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան հայտարարել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել մարզչական գործում:
Ես կցանկանայի ուժերս փորձել մարզչական գործում, սակայն մինչ այս պետք է համապատասխան իրավունք ստանալ, որից հետո կտեսնենք», – նշել է Նեստան:
Ֆուտբոլիստն այն տեսակետն է արտահայտել, թե կար7որ է, երբ թիմերը կոլեկտիվ կերպով պաշտպանվում են և գրոհում:
«Պետք է պաշտպանվեն բոլորը, ոչ միայն պաշտպանությունում գործող ֆուտբոլիստները: Լավ արդյունքներ լինում են այն ժամանակ, երբ 11 խաղացողները միասին պաշտպանվում են և հարձակվում»: