ԴԵՄՔՈՎ Ո՞Ր ԿՈՂՄՆ Է ՇՐՋՎԱԾ ՍԵՐԳՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպայկա» ընկերությունը երեկ հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, թե հաշվի առնելով Արարատի եւ Արմավիրի մարզերում բերքի առատությունն ու միաժամանակյա հասունացումը՝ ընկերությունը ստիպված է եղել այս ընթացքում մթերել պլանավորած քանակից ավելի շատ բերք եւ այժմ շրջանառու միջոցների սղության պատճառով հունիսի 29-ից դադարեցնում է ծիրանի եւ կեռասի մթերումը: Իհարկե, մենք հակված ենք կարծել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կազմակերպած աղոթքների շնորհիվ էր տարին բերքառատ: Գյուղացին այս տարի կրկին վաճառելու մթերք ունի, բայց իրացման հարցը դարձյալ չլուծվեց: «Սպայկա» ընկերությունն էլ մասնավոր ձեռնարկություն է եւ աշխատում է բացառապես սեփական շահերի թելադրանքով: Հետաքրքիր է, թե դեմքով որ կողմն է շրջված Սերգո Կարապետյանը, որ քայլեր չի ձեռնարկում գյուղացիների բերքն արագ իրացնելու ուղղությամբ:




Լրահոս