
«Անդերլեխտ»-ի կիսապաշտպան Դենիս Պրատը ճանաչվել է ազգային առաջնությունում ելույթ ունեցող Բելգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Կիսապաշտպանը քվեարկության արդյունքում առաջ է անցել «Բրյուգե»-ի ֆուտբոլիստ Վիկտոր Վասկեսից և «Լոքերեն»-ի խաղացող Հանս Վանակենից:
Արտասահմանում ելույթ ունեցող Բելգիայի 2014-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան: