Պայքարելու ենք հաղթանակի համար. Կուրտուա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է թիմի տրամադրվածությունը «Պորտու»-ի դեմ խաղից առաջ:

«Մենք պայքարելու ենք հաղթանակի համար: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաղթանակ տանել և այդ առումով «Պորտու»-ի դեմ հանդիպումը ոչ մի բանով չի տարբերավի մյուսներից:

Ցանկանում ենք հաղթանակ նվիրել մեր երկրպագուներին, քանի որ ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ բազմաթիվ պարտություններ ենք կրել: Այդպես չպետք է լինի և բոլորս պետք է բարելավենք մեր խաղային որակները, ցուցանիշները»,- նշել է Կուրտուան:




Լրահոս