Armenian text to speach

Վերդումը պարտություն կկրի Վելասկեսից, եթե մենամարտի իր ոճով. Բարնետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտարվեստի վետերան Ջոշ Բարնետին խնդրել են կանխատեսումներ կատարել ծանրքաշային կարգում Քեյն Վելասկեսի ու Ֆաբրիսիո Վերդումի միջև տիտղոսային մենամարտի վերաբերյալ:

«Բոլորին հայտնի է, որ Վերդումը չափազանց լավ է պարտերում և կարծում են՝ նա չի տատանվի ու գործի կդնի ոտքերով ու ծնկներով հարվածների իր ողջ զինանոցը: Սովորաբար Վերդումն առանց դիմադրության ցույցաբերելու թույլ է տալիս իրեն գետին տապալել ու գերադասում է պարտեր գնալ, որպեսզի կանգնած հարվածներ չստանա:

Կարծում եմ՝ Ֆաբրիսիոն իրեն այդպես կպահի նաև Քեյնի հետ, և դա կարող է նրա համար ճակատագրական սխալ դառնալ: Չի կարելի նման մարտիկի թույլ տալ վերահսկել, հարվածել ու ուժասպառ անել:

Ինչքան էլ Վերդումն ուժեղ է, Քեյնը ևս նրան չի զիջում, նա ավելի արագաշարժ է: Այնպես որ, եթե ես լինեի Վերդումի փոխարեն, ես ծնկներով կհարվածեի ու նրան թույլ կտայի ինձ ավելի մոտ մոտենալ, որպեսզի վայրկենապես մոտ տարածքում հարվածներ հասցնեմ, սակայն եթե փորձս ձախողվեր, թույլ չէի տա նրան, որ ինձ բռնի, անդադար կշարժվեի»,- ասել է Բարնետը:

10922043_765680190192449_520822972_n




Լրահոս