Ինքնասպանություն Հրազդանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 9-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես armlur.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8.40-ի սահմաններում Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երկաթգծի կայարանի 5/38 հասցեում ինքնասպանություն է տեղի ունեցել:  Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանություն գործած անձը նույն հասցեի բնակիչ 46-ամյա Խանում Գ.-ն էր, ով կախվել էր իրենց տան այգում՝ ծառից: Առաջինը նրան արդեն կախված վիճակում նկատել է քույրը՝ Սաթենիկը: Վերջինս, մտածելով, որ կհասցնի փրկել քրոջը, դանակով կտրել է պարանը, սակայն կյանքը փրկել չի կարողացել:
Հարևանները պատմել են նաև , որ մահացածը աշխատում էր երկաթգծի կայարանում՝ որպես բանվոր: Քննիչի հանձնարարականով արդեն դեպքի վայր է հրավիրվել դատական բժիշկը: Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ առգրավվել է դանակը և բջջային հեռախոսը:




Լրահոս