Պերմյակովը Գյումրիում է. վստահեցնում է պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ցուցարարների հետ զրույցում քիչ առաջ հայտնել է, որ տեսել է Վալերի Պերմյակովին և ճանաչել:

Պատգամավորը նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվողը գտնվում էր ճաղավանդակում: Մ. Գրիգորյանը նաև փոխանցել է, որ չի հաջողվել տեսանկարահանել հանցագործին, քանի որ ճաղերի ետևում է եղել, սակայն վստահեցրեց, որ նա հենց Պերմյակովն էր:

Այն հարցին, կնկարագրե՞ք նրան, պատգամավորը նշեց. «Դե մի ուռոդ , ինչ նկարագրեմ, հիմարի դեմքով: Մենք իրա մարմինը չենք տեսել, միայն դեմքն ենք տեսել և դեմքի վրա որևէ ծեծի հետք չի եղել: Մենք այդ խցիկն անձամբ չենք մտել, միայն փոքր անցքից կարողացել ենք տեսնել այդ ոճրագործին: Նա մենակ է, «ադինոչկա կամեռ»-ում է, մենք անձամբ իրեն տեսել ենք կանգնած դեմքով դեպի դուռը, էն ինչ-որ նկարներվ տեսել ենք, հենց նա էր»:

Հիշեցնենք, որ Գյումրիում անկարգություններ էին տեղի ունենում. փողոցներ դուրս եկած քաղաքացիները պահանջում էին, որպեսզի Պերմյակովը հանձնվի Հայաստանի արդարադատությանը:




Լրահոս