Իտալական «Ռոմա»-ն հետաքրքրված է անգլիական «Տոտենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորի ծառայություններով:
«Ռոմա»-ի հարձակվողներ Մարտիա Դեստրոն և Մարկո Բորյելոն կարող են հեռանալ թիմից, այդ իսկ պատճառով հռոմեացիները պատրաստվում են փոխարինող գտնել վերջիններիս համար:
Տեղեկություններ կան նաև, որ «Ռոմա»-ն ուշադրությամբ հետևում է գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսին, ով ներկա պահին հանդես է գալիս «Ֆիորենտինա»-ի կազմում: