Հարձակում՝ Տոտենհեմի տնային մարզադաշտի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարի ժամանակ հարձակում է իրականացվել Լոնդոնի «Տոտենհեմի» տնային մարզադաշտի վրա, որի արդյունքում մարզադաշտը զգալիորեն տուժել է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է armsport.am-ը:

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին։ Արդյունքում իրավապահները բերման են ենթարկել մեկ անձի։ Նշվում է, որ վնասի արժեքը գնահատվում է առնվազն վեցանիշ գումար։ Ընդգծվում է, որ հարձակումը կապված չէ իսրայելա-պաղեստինյան հակամարտության և «Տոտենհեմի» ղեկավարության՝ հրեական համայնքի հետ ամուր կապերի հետ։

Պրեմիեր լիգայի ութ տուրից հետո «Տոտենհեմը» վաստակել է 20 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։




Լրահոս