Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսն անդրադարձել է թիմի նախապատրաստական աշխատանքներին:
«Մարզումների ընթացքում բոլորը գերազանց են կատարում պարտականությունները: Մարզիչը գովում է մեզ, ինչը նախապատրաստական փուլում հազվադեպ է լինում: Եթե խուսափենք վնասվածքներից, ապա երկրորդ շրջանում կշտկենք իրավիճակը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության առաջին շրջանից հետո «Բորուսիան»-ն 15 միավորով նախավերջին տեղում է: