ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցում գտնվող ԱԺ մուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրողն ու գետնին տապալողն ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի թիկնապահն է, ում գոյությունը պատգամավորը հերքում է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հաստլիկ այդ երիտասարդը Գագիկ Հենզելի Գեղամյանն է: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից միայն հայտնեցին, որ տվյալ անձի ինքնությունն արդեն պարզվել է, վերջինս հրավիրվել է բաժին եւ բացատրություն տվել: Իսկ հետաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ նշված օրն ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ Գասպարին միայնակ  ակցիա էր իրականացնում հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված, սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի համար: Եւ այդ ժամանակ Գասպարիին մոտեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ խլեց «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան» բովանդակությամբ պաստառը: Այնուհետեւ Գագիկ Գեղամյանը Գասպարիին տապալեց գետնին:




Լրահոս