
Հայաստանի հավաքականի և «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը հերքել է լուրերը, որ առաջիկայում ֆուտբոլիստը կփոխի ակումբը:
«Օզբիլիսն արդեն տևական ժամանակ վերականգնվում է ծանր վնասվածքից: Արազն այս մրցաշրջանում խաղադաշտ դեռ դուրս չի եկել: Այժմ նա չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Յուրա Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց առաջարկներ դեռ չեն եղել»,- նշել է նա:
Նշենք, որ թուրքական մամուլը գրել էր Օզբիլիսի նկատմամբ «Բեշիկթաշ»-ի հետաքրքրության մասին: