Թալանել են գումար տեղափոխող մեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայի փողոցներից մեկում  յոթ զինված հանցագործներ հարցակում են գործել գումար տեղափոխող մեքենաների վրա եւ թալանել դրանք: Հանցագործներին հաջողվել է առեւանգել 18 մլն ռուբլի,-գրում է Lifenews-ը:
Ականատեսները նշել են, որ հանցագործների հագուստը նման է եղել Ոստիկանության հատուկ նշանակության զորքերի համազգեստին: Գումարը փոխադրող մեքենայում գտնվողներից մեկը պատմել է, որ հանցագործների մեքենան կտրել է իրենց ճանապարհը: Նրանք անմիջապես սկսել են կոտրել մեքենայի ապակիները եւ հարվածել են նրանց, ովքեր փորձել են դիմադրել: Այնուհետեւ վերցրել են գումարը եւփախուստի դիմել: Հանցագործները զինված են եղել գազային ատրճանակով եւ մահակներով։ 




Լրահոս