«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մոտ ժամանակներս կարող է հեռացվել` ոչ բավարար արդյունքներ ցույց տալու պատճառով: Ինչպես հայտնում է Rai գործակալությունը, ակումբի ղեկավարությունը 41-ամյա մասնագետին իր սխալներն ուղղելու համար երեք խաղ էր տրամադրել:
Ընդգծվում է, որ անհաջող խաղերի շարունակման դեպքում Ինձագիին կարող է փոխարինել Լուչիանո Սպալետին, ով նախկինում գլխավորում էր «Զենիթ»-ը:
Այս պահի դրությամբ «Միլան»-ը զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը և իր ակտիվում ունի 26 միավոր: