
Թուրքիան հայրենական լազերային զենք կստեղծի, որի նախատիպն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր գրում է Vatan թուրքական թերթը:
2013-ի մայիսին Թուրքիայի գիտահետազոտական խորհուրդը (TÜBİTAK) լազերային զենք ստեղծելու առաջարկով է հանդես եկել, որով կհագեցվեն Թուրքիայի ռազմածովային ուժերը:
Թերթի տվյալների համաձայն՝ լազերային զենք ստեղծելու համար պետության կողմից կհատկացվի 120 միլիոն լիրա:
Զենքի ստեղծման վրա աշխատում են թուրքական Aselsan և TÜBİTAK ռազմաարդյունաբերական ընկերությունները:
Նախագիծը հաստատվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբրության նախարարության կողմից: