ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր դեմ կայացված դատավճիռը: Ինչո՞ւ է Օհանյանն ընդունել պետական գույքը յուրացնելու եւ պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքը՝ համակերպվելով 6 տարի ճաղերի հետեւում անցկացնելու մտքի հետ: Պատասխանելով այս հարցին՝ Օհանյանի եղբայրը` ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը, տարակուսեց. «Ձեզանից լսեցի, որ չեն բողոքարկելու: Տեղյակ չէի: Ես մինչեւ հիմա սպասում էի: Գիտեի, որ նման խոսակցություն կա, բայց չգիտեի, որ չի բողոքարկել: Դե ի՞նչ ասեմ, երեւի չի ցանկացել, չի բողոքարկել»:    
 Հիշեցնենք, որ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը ձերբակալվեց նախորդ տարի օգոստոսին եւ այս տարվա մայիսի 30-ին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:




Լրահոս