ԱՆԽՆԱ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 1-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի մոտ մի «Ուրալ» է կայանված (24 OU 559 համարանիշով)՝ բեռնված մոտ 10 խմ մետր փայտով:  Թե ինչու է ոստիկանությունն օրեր շարունակ այդ մեքենան կայանել բակում, անհասկանալի է: ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այդ մեքենան փայտերը տեղափոխելու համար համապատասխան փաստաթուղթ չի ունեցել: Այդ իսկ պատճառով էլ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին համապատասխան գրություն է ուղարկվել, սակայն մինչեւ այսօր ոստիկանությունը որեւէ պատասխան չի ստացել (հավանաբար փաստաթղթային հիմնավորումներ են սարքվում): Երեկ՝ ուշ երեկոյան, տեղեկացանք, որ մեքենան գիշերով հեռացել է ոստիկանությունից: Թե ինչ փաստաթուղթ է ներկայացրել, կպարզենք այսօր, բայց փաստ է, որ 3 օրվա մեջ հնարավոր կլիներ ցանկացած տեսակի զեղծարարություն իրականացնել եւ գողանալ անտառանյութը: Իսկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի հետ միասին լուռ «քնած է», եւ նրանց չի հետաքրքրում այն իրողությունը, որ վերջին շրջանում Վարդենիսի անտառներն անխնա հատվում են, եւ ամեն գիշեր կարելի է տեսնել բեռնված մեքենաներ անտառից դուրս գալիս:




Լրահոս