Ռոստովում 20 մարդ ծեծի է ենթարկել 26-ամյա տղային, կրակել նրա ոտքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոստովում 26-ամյա Տիմուր Հուսեևին ծեծել ու կրակել են նրա ոտքերին արտասահմանյան արտադրության մեքենայի վարորդին նկատողություն անելու համար, որը, քիչ էր մնում, հետիոտնային անցումի վրա նրան վրաերթի  ենթարկեր: Տուժածի խոսքերով՝ միջադեպը գրանցվել է հունվարի 17-ին:

Միրոնով ու Լելյուշենկո փողոցների խաչմերուկն անցնելու ժամանակ արտասահմանյան մեքենան  գրեթե վրաերթի էր ենթարկում Տիմուրին: Հետիոտնը նկատողություն է կատարել երիտասարդին՝ ի պատասխան լսելով հայհոյանքներ: Սակայն լեզվակռիվը նաև շարունակվել է 30 րոպե անց:

«Մարզումներիցս տուն վերադանալիս ինձ շրջապատեց մոտ 20 մարդ: Տրավմատիկ ատրճանակով 2 անգամ կրակեցին կրծքիս, ես փորձեցի թաքնվել մոտակա մացառում, սակայն նրանք հասան իմ հետևից, կրակեցին ոտքերիս ու ծեծի ենթարկեցին»,- Bloknot-rostov-ին պատմել է Տիմուր Հուսևը:

Կատարվում է հետքաննություն:




Լրահոս