
Ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների մարտնչող սիրիայի քրդերը կարողացել են կրկին իրենց վերահսկողության տակ վերցնել Քոբանի քաղաքի Ջեբել-Մաշտանուր ռազմավարական բարձունքը. հայտնում է BBC-ն:
Լոնդոնում բազավորված Մարդու իրավունքների հետևման մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ բարձունքը գրավվել է քրդերի ու ջիհադիստների միջև թեժ մարտերի արդյունքում:
Մարտերի ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» 11 զինյալ, քրդերին նաև հաջողվել է գրավել մեծ թվով զենք ու ռազմամթերք. հայտնում են իրավապաշտպանները: