Երկու բողոքի ակցիա` նախագահական նստավայրի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին երկու բողոքի ակցիա է ընթանում նախագահական նստավայրի առջև:

Ակցիայի մասնակիցների մի մասը «Նաիրիտ»-ի աշխատակիցներն են, մյուսները` դատապարտյալ Աշոտ Առուշանյանի հարազատները: Երկու կողմն էլ պահանջում է հանդիպում Ս. Սարգսյանի հետ: Նախագահի նստավայրի դիմաց է հավաքվել շուրջ 200-300 հոգի:

Ցուցարարները եկել են պաստառներով, որոնց վրա գրված է, որ պահանջում են հանդիպում նախագահի հետ, ինչպես նաև պահանջում են նախագահի հսկողության տակ առնել հատուկ քննչական ծառայությունում գտնվող քրեկան գործը` ընդդեմ քննիչ Մուշեղ Ալեքսանյանի և դատախազ Տիգրան Ուզոյանի:

Մյուս գրառումը հետևյալ վերտառությամբ է. «ԵՊՀ ասպիրանտ Աշոտ Առուշանյանի նկատմամբ արդարությունը պետք է վերականգնել»:

Մանրամասներն ու տեսանյութը` քիչ անց:




Լրահոս