Մարզական խաղեր` նվիրված ՀՀ զինված ուժերի 20-ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 4-8-ը Վաշինգտոնում անցկացվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության ԱՄՆ արևելյան ափի 22-րդ շրջանային միջմասնաճյուղային խաղերը, որոնք նվիրված էին ՀՀ զինված ուժերի 20-ամյակին: Մրցույթներին մասնակցեցին ԱՄՆ 10 նահանգները ներկայացնող հայ համայնքի 500-ից ավելի մասնակիցներ:
Խաղերին նվիրված պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Ներկաներին ողջույնի խոսք հղեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով ՀՄԸՄ-ի դերը նոր սերնդի ազգային դաստիարակության և Սփյուռքում հայապահպանության գործում` դեսպան Մարգարյանը նշեց, որ ՀՄԸՄ խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլ նաև միասնության ու համերաշխության ոգին տարածելու գերազանց հնարավորություն: Նա հավելեց, որ Հայրենիքի անկախության վերականգնումից ի վեր ՀՄԸՄ օրինակով առաջ են եկել նոր նախաձեռնություններ, այդ թվում Համահայկական մարզական խաղերը, “Բազե” երիտասարդական հավաքը և այլն: Հունիսի 8-ին տեղի ունեցավ շքերթ խաղերի փակման կապակցությամբ և պարգևների հանձնման արարողություն: Ներկաներին կրկին ողջունեց և շնորհավորեց ՀՀ դեսպանը:




Լրահոս