ԲԱԶՄԻՑՍ ԽԱԽՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է. 17 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց երկրի մայր օրենքը: Սակայն պետք է ցավով նշել, որ ՀՀ Սահմանադրությունը մեզանում ամենաշատ ոտնահարված փաստաթուղթն է: Իշխանություններն ամեն քայլափոխի ոտնահարել են երկրի մայր օրենքը, տրորել այն, թքել դրա վրա՝ դարձնելով արժեզրկված թղթի կտոր: Սահմանադրությունը ոտնահարվել է առաջին իսկ հոդվածներից սկսած: 1-ին հոդվածի համաձայն՝ «ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, uոցիալական, իրավական պետություն է»: Իսկ 2-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպեu նաեւ Uահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Սակայն հենց այս հոդվածները չեն արտահայտում իրականությունը, որովհետեւ ՀՀ-ն ոչ միայն ժողովրդավարական ու իրավական պետություն չէ, այլեւ այստեղ իշխանությունը  բռնազավթված է: Ու թերեւս սա է պատճառը, որ այս օրը ՀՀ քաղաքացիներիս համար չի ընկալվում որպես տոն: Սա է պատճառը, որ ՀՀ քաղաքացին իր պաշտպանությունը չի տեսնում Սահմանադրության շրջանակներում, այլ գերադասում է արտագաղթել կամ էլ խնդիրները լուծել այլ կերպ՝  շրջանցելով բոլոր օրենքները: Այնուամենայնիվ, այսօր տոն է՝ երկրի մայր օրենքի օրը: Շնորհավոր բոլորիս:




Լրահոս