Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Դուդինկա քաղաքում 40 աստիճան սառնամանիքի պայմաններում էլեկտրահաղորդալարեր են կտրվել, իսկ դրան հաջորդել են ջեռուցման խափանումներ:
Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ուժեղ քամու հետևանքով կտրվել են քաղաքի էլեկտրական հաղորդալարերը: Այս պատճառով Դուդինկայի տներում հոսանքազրկումներ են տեղի ունեցել, իսկ քաղաքի կենտրոնական ջեռուցումը դադարեցվել է: Դուդինկայում արտակարգ իրավիճակ են հայտարարել: Հունվարի 14-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ քաղաքի ջերմամատակարարումը վերականգնվել է, սակայն Դուդինկայի բնակիչները պնդում են, որ իրենց բնակարանները չեն ջեռուցվում առ այսօր: