
Եգիպտոսի թանգարանի տնօրեն Մահմուդ Խավագին հաստատել է, որ Թութանհամոն փարավոնի հետմահու դիմակի վրա կիսաթափանցիկ սոսնձող նյութի հետքեր են հայտնաբերվել:
Առաջին անգամ սոսնձի հետքեր են հայտնաբերվել մոտ 7 ամիս առաջ ընթացիկ ստուգումների ընթացքում:
Տեսանելի հետքերը կմաքրվեին, սակայն թանգարանի տնօրենը չափազանց մտահոգված է այն ենթադրությունների պատճառով, որ փարավոնի մորուքը, հնարավոր է, պոկվել է թանգարանում մաքրություն անելու ժամանակ ու հետ է կպցվել: