«Բավարիա»-ն դեռ երբեք այսքան հզոր չի եղել. Օտմար Հիտցվելդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդի կարծիքով` մյունխենյան ակումբն այժմ անհավանական հզոր է: Մասնագետը նշել է, որ Բունդեսլիգայում նրան հավասար ակումբ չկա:

« «Բավարիա»-ն դեռ երբեք այսքան հզոր չի եղել: Թիմում հանդես են գալիս գերազանց ֆուտբոլիստներ: Գերմանիայում այլևս որևէ թիմ չի կարող չեմպիոն դառնալ: Միակ ակումբը, որը կարող էր դիմակայել «Բավարիա»-ին, դա «Բորուսիա»-ն է, որն էլ այսօր ճգնաժամ է ապրում»,- նշել է նա:




Լրահոս