Հայկական ժամանակ. Պալաչն պատրաստվում է ծանր պատերազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկին` Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող “Քինգ դե Լյուքս” ընկերության վարորդները նախօրեին Աբովյանամ սկսած անժամկետ գործադուլը երեկ դադարեցրել են: Թերթի տեղեկություններով, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է զանգահարել և խնդրել դադարեցնել գործադուլը: ,Կաշխատենք, որ հարցը լուծվի”,- ըստ “ՀԺ” աղբյուրների, Պալաչին փոխանցել է Բեգլարյանը: Նույն աղբյուրները հայտնել են նաև, որ Ծառուկյանի և իր սանիկի միջև սկսված հակամարտությունը օրենքի շրջանակներում լուծում տալու համար Սերժ Սարգսյանին դիմել են որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Պարգև սրբազանը: Սակայն, Արթուր Հարությունյանը երեկ առավոտյան, ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին` կնոջն ու երեխաներին: Թե ուր է տարել, հայտնի չէ: Պալաչը խոստացել է վերադառնալ և, ինչպես երևում է, պատրաստվում է “ծանր պատերազմի”: “Նա արդեն կպայքարի իր ձևերով”,- վստահեցնում էին Հարությունյանի մերձավորները: Ակնհայտ է, որ Հանրապետականը ,փուռն է տալիսե իր կուսակցին:




Լրահոս