Չորրորդ ինքնիշխանություն. Ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանը չգրեց վերջին 2 զեկույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանր երեկ հայտարարել է, թե դուրս է գալիս Կոնգրեսից, թե իբր Կոնգրեսը մոռացաթյան է մատնել Մարտի 1-ի թեման, և որ իր համար անընդունելի էր եղել ԲՀԿ-ի վերաբերյալ առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը, որոնց պատճառով էլ ինքը իբր դադարեցրել է իր համագործակցությունը Կոնգրեսի հետ: Ավելին, Քոչարյանը նաև փորձել է արդարացնել իր վաղեմի ընկեր Նեմեց Ռուբոյին` ,Հարսնաքարիե դեպքերի հետ կապված` չմոռանալով վերջինիս անընդհատ իր ընկերը անվանել: Մարտի 1-ի մասին մոռանալու մեջ Կոնգրեսին մեղադրող Անդրանիկ Քոչարյանը, չգիտես ինչու, մոռանում է խոսել մեկ կարևոր հանգամանքի մասին: Փաստահավաք խմբի կողմից գրված վերջին զեկույցից հետո նույն Քոչարյանին` Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կողմից հանձնարարություն է տրվել գրել ևս 2 նոր զեկույց` մեկը մարտիմեկյան դեպքերին ոստիկանության գործողությունների իրավաչափության մասին, մյուսը` Բարձրագույն իշխանության` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մարտի 1-ին ստեղծված իշխանական օպերատիվ շտաբի գործողությունների մասին: Քոչարյանը, սակայն, այդ զեկույցներն այդպես էլ չի գրել: Թերթի տեղեկություններով, ուղիդ մեկ տարի շարունակ Քոչարյանին հիշեցվել է, որ ինքը պետք է ներկայացնի այդ 2 զեկույցները, ինչը, սակայն, անհասկանալի պատճառներով Քոչարյանն այդպես էլ չի արել: Ավելին, թերթի տեղեկություններով, Քոչարյանի` մարտի 1-ի հետ կապված այս ,Ալարկոտությունըե սկսվել է այն բանից հետո, երբ վերջինս նորից վերականգնել էր իր հարաբերությունները հայտնի Նեմեց Ռուբոյի հետ, ում հետ մտերիմ ընկերական հարաբերություններ է ունեցել մինչև 2008-ը, եղել վերջինիս ֆինանսական հովանու ներքո, սակայն մարտի 1-ից հետո այդ հարաբերությունները առկախվել էին:




Լրահոս