ընկել է ջրանցքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փրկարարները որոնում են ջրանցքն ընկած տղամարդուն: Ինչպես armlur.am-ին  հաղորդեցին Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, հուլիսի լույս 13-ի գիշերվա ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանություն է դիմել մի քաղաքացի` հայտնելով, որ կորել է իր եղբայրը`1977թ. ծնված Սահակ Հովհաննիսյանը:  Կասկած կա, որ նա ընկել է  Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Եւս մեկ արտակարգ պատարհար է գրանցվել Երեւանի Խաչիկյան փողոցում. այրվել է ոչ բնակելի փայտե տնակն ամբողջ գույքով հանդերձ: Հրդեհի մարմանը մասնակցել են հրշեջների երկու հաշվարկ: Հրդեհը հաջողվել է մարել  04:43-ի սահմաններում:Հուլիսի 12-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայում ծառն ընկել է BMW ավտոմեքենայի վրա: Կանչով ժամանած ,Կանաչապատումե  ՓԲԸ-ի աշխատակիցները սղոցել են ծառը: Կոտրվել է մեքենայի դիմապակին:




Լրահոս