Հայկական ժամանակ. Բուհական ընդունելության քննաթյունների ոչ պաշտոնական անցողիկ միավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բուհական ընդունելության քննաթյուններից հետո անցողիկ միավորները պաշտոնապես կհրապարակվեն վաղը` հուլիսի 15-ին:
Բայց, մինչ այդ թերթին հաջողվել է ոչ պաշտոնական աղբյուրներից ձեռք բերել անցողիկ միավորների մի որոշ մասը: Ներկայացվող անցողիկ միավորները թեև վերջնական չեն, բայց շատ մոտ են դրան, պաշտոնականի ու վերջնականի տարբերությունը կարող է լինել ընդամենը տասնորդական միավորներ: Թերթը նշում է, որ վերջին տարիներին պետական բուհերի անցողիկ միավորները նվազելու միտում էին դրսևորում: Այս տարի, հաշվի առնելով, որ քննությունների ժամանակ արձանագրվում էին համեմատաբար բարձր միջին միավորներ, կանխատեսվում էր, որ անցողիկ միավորները նույնպես համեմատաբար բարձր են լինելու: Բայց, օրինակ, 2010 թվականի անցողիկ միավորների հետ համեմատության արդյունքում (չենք նշում 2011-ի մասին, որովհետեւ այդ տարի շրջանավարտներ չկային-խմբ.) պարզ է դառնում, որ մի շարք դեպքերում անցողիկ միավորները նույնիսկ նվազել են: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների վճարովի տեղերին: Իրավագիտության դեպքում, օրինակ, 2010-ին անցողիկ միավորը 52 էր, այս տարի` 50: Միջազգային հարաբերություններում 51.5 էր, այս տարի` 48.25: Քաղաքագիտություն մասնագիտության դեպքում նախանցած տարի անցողիկ միավորը 49 էր, իսկ այս տարի` 44.75: Զգալի նվազել են նաև ԵՊՀ կենսաբանություն մասնագիտության անցողիկ միավորները` 22-ից հասնելով 15.75-ի: Իսկ ահա լրագրության անցողիկ միավորը 24-ից բարձրացել է` հասնելով 42.5-ի: Թերթը նշում է, որ իր տեղեկություններով` Երևանի գյուղակադեմիայում բավականին թափուր տեղեր են մնացել, և այդ բուհ կընդունվեն այն դիմորդները, որոնք դրական միավոր են ստացել: Ստորև ներկայացվում է ցանկը.
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
իրավագիտություն
վճարովի – 50
միջազգային հարաբերություններ
վճարովի – 48.25
քաղաքագիտություն
անվճար – 57.25
վճարովի – 44.75
տնտեսագիտություն
վճարովի – 45.75
ռոմանագերմանական (անգլերեն)
անվճար – 57.25, վճարովի – 45.25
բանասիրություն (հայ., ոուս.)
վճարովի – 31.5
պատմություն
վճարովի – 42.5
ֆիզիկա
անվճար – 37 վճարովի – 23.5
մաթեմատիկա
անվճար – 33.25 վճարովի – 22
ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
վճարովի – 31.5
արևելագիտական (արաբագիտություն)
անվճար-55 վճարովի – 44.5
սոցիոլոգիա
վճարովի – 39
հոգեբանություն
անվճար – 53.75 
վճարովի – 34
կենսաբանություն
վճարովի – 15.75
Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
հայոց լեզու և գրականություն
անվճար – 44.25 վճարովի – 26
պատմություն
վճարովի – 32.5
մանկավարժություն և մեթոդիկա
վճարովի – 22.75
ֆիզիկա
վճարովի – 15.5
մաթեմատիկա
անվճար – 32.75 վճարովի – 17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ճարտարապետություն և դիզայն
վճարովի – 24.5
տնտեսագիտություն
անվճար – 31.75 վճարովի – 15
համակարգչային նախագծման ֆակուլտետ
անվճար – 31.36 վճարովի -16.57
Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
անգլ. բանասիրություն
վճարովի – 40
ռուս բանասիրություն
վճարովի – 35.5
ֆրանսերեն
վճարովի – 30.25
գերմաներեն
վճարովի – 28.75
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ֆինանսներ
վճարովի – 51
կառավարում
վճարովի – 47.75
տնտեսագիտության տեսություն
անվճար – 53.25 վճարովի – 44.5
Մ. ՀԵՐԱ8ՈԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
բուժական գործ
վճարովի – 24.5
ստոմատոլոգիա
վճարովի – 21
դեղագործություն
վճարովի – 20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)
կիբեռնետիկա
անվճար – 33 վճարովի – 24.75
ռադիոտեխնիկա և կապ
անվճար – 32.5 վճարովի – 28.75
էներգետիկա
անվճար – 28.75 վճարովի – 17.75




Լրահոս