Ավազակային հարձակում Սպիտակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 13-ին, ժամը 04.55-ին, “ԱրմենՏել” ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակցից ոստիկանության Սպիտակի բաժնում  ահազանգ է ստացվել, որ երկու դիմակավորված անձինք մտել են կապի հանգույց և գողացել բջջային հեռախոսներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք բաց պատուհանից մուտք են գործել ընկերության գրասենյակ, դանակի և պտուտակահանի սպառնալիքով` հանգույցի   անվտանգության աշխատակցին կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից և վաճառասրահի պահարաններից հափշտակել տարբեր մոդելների բջջային 11 հեռախոս և “Նոութբուք” տեսակի 3 համակարգիչ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի  ծառայողների   ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դիմակավորված անձանցից մեկը 1990 թ. ծնված  Վարդան  Ս.-ն է, որը նույն օրը, ժամը 14.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն: Հափշտակվածն առգրավված է: Վարդան  Ս.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս