ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը սահմանին լարված իրավիճակի հետ կապված նախաձեռնում է երթ:
Այս առթիվ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության տարածած կոչ-հայտարարության մեջ ասվում է.
«ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դիմում է բոլորիդ՝ անկախ քաղաքական եւ կուսակցական պատկանելիությունից, հայացքների եւ գաղափարների տարբերությունից:
Սահմանին կրկին լարված է: Տարվա սկզբից ունենք մեկ տասնյակից ավել զոհված եղբայրներ, ովքեր ընկան Հայրենիքի պաշտպանության ճանապարհին:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ին Հանրապետության Հրապարակից՝ Կառավարության շենքի մոտից նախաձեռնում է երթ՝ դեպի ՀՀ ԱԳՆ, այնուհետեւ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակ՝ բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող հանցագործությունների հետ կապված:
Կոչ ենք անում այդ օրը միասնական քայլերթով մասնակցել երթին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու եւ սատար կանգնելու սահմանին կանգնած հայ զինվորին»: