ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծրագրային ընդդիմություն չձևավորվեց. իշխում է «դու գնա, ես եմ գալու» գործելաոճը. ՍԴՀԿ ատենապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ-ի և «Հայազն»-ի միջև մեկ միասնական քաղաքական խորհրդի ձևավորմանը նվիրված համաժողովի ժամանակ այսօր ելույթ ունեցավ նաև ՍԴՀԿ ատենապես Նարեկ Գալստայանը, ով իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանում Մայիսի 1-ի տոնը կրում է բուտաֆորիկ բնույթ:

Անդրադառնալով «Հայազն» կուսակցության հետ միացյալ քաղաքական խորհուրդ ձևավորելուն` Գալստյանն ընդգծեց, թե շատերը կզարմանան, որ երկու կուսակցություն միավորվում է ոչ ընտրությունների նախաշեմին:

«Ծրագրային ընդդիմություն Հայաստանում այդպես էլ չձևավորվեց: Մեծամասամբ իշխում է «դու գնա, ես եմ գալու» գործելաոճը: Իսկ մենք գնալու ենք մեր օրակարգով՝ վստահություն խնդրելու ՀՀ քաղաքացուց»,- նշեց նա: ՍԴՀԿ ատենապետը հայտարարեց, որ երկու կուսակցությունների հեռակա նպատակն է հետագայում միավորվել մեկ կուսակցության մեջ:

Իր խոսքում Գալստյանը նաև անդրադարձավ խորհրդարանական ընտրություններին, հատկապես քաղաքական ուժերի ներդրումներ անելու խոստումներին: «Մեկն ասում էր ինձ ընտրեք, ես 15 մլրդ դրամ եմ բերելու, մեկն ասում էր` չէ, ինձ ընտրեք, ես 50 մլրդ եմ բերելու, մյուսն էլ ասում է՝ ես եմ հարյուրը բերելու: Ավելի ողբերգական քաղաքական օրակարգ, ավելի տխուր քաղաքական օրակարգ, ես ուղղակի չեմ տեսել: Հենց դա է պատճառը, որ ՀՀԿ-ն այդքան ձայն ստացավ»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս