Հրապարակ. Վարդան Ղուկասյանը կենթարկվի կուսակցության որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Ղուկասյւսնը մինչ այժմ սուրբ-սուրբ պահում է ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած և ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել ,պիվի զավոդիե պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին: Ավելին, նեղ միջավայրում Վարդան Ղուկասյանն ասել է նաև, եթե անգամ ՀՀԿ-ն իր թեկնածությունը չառաջադրի, ինքը քաղաքացիական նախաձեռնությամբ է առաջադրվելու: Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանին այցելած Գյումրիի քաղաքապետին թերթը հարցրել էր նաև, կարո՞ղ է Ձեզ կանչել են` համոզելու, որ չդնեք Ձեր թեկնածությունը: ,Չէ-չէ-չէ-չէ` նմանատիպ բաներ չկան, մի ասեք, էդ դուք եք հորինումե: Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը: ,Օրը կգա` բարին հետըե: Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի, և ՀՀԿ-ն որոշի ոչ թե Ձեր, այլ Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանե՞լ, և Ձեզ ասվի, որ չեք դնելու Ձեր թեկնածությունը, կենթարկվե՞ք: ,Այո, միանշանակ, եթե քաղաքական որոշում կայացվի, ես Հանրապետական կուսակցությանը կենթարկվեմ. եթե իմ կուսակցությունն ասի, որ չես դնելու, ես չեմ դնիե:




Լրահոս