Չորրորդ ինքնիշխանություն. Վիրահայերի Միասնություն ՀԿ-ի նախագահ Նորայր Թևանյանը ծանր զրույց է ունեցել Սանոսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շրջանառվող լուրերի համաձայն, ,Վիրահայերի Միասնությունե ՀԿ-ի նախագահ Նորայր Թևանյանը Մոսկվայում բավականին ծանր զրույց է ունեցել նույն կազմակերպության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանի մերձավոր շրջապատի հետ: Ասում են` Թևանյանը Սանոսյանի յուրայիններին մարտահրավեր է նետել` ասելով, որ առանց իր ,դաբրոյիե ՌԴ-ում Սանոսյաններն ու նրանց ,կրուգըե ոչինչ անել չեն կարող: Ավելի ճիշտ, Թևանյանը ,բլոկե է դրել որոշ շինարարական տենդերների վրա` թույլ չտալով, որ առանց իր իմացության որևէ մեկին շինարարական մեծ պատվերներից բաժին հասնի: Ավելին, Թևանյանը իր ,մարդկանցե միջոցով ոչ միայն Սանոսյաններին, այլ նաև որոշ հայ գործարարների, որոնք նույնպես ՌԴ-ում բավականին մեծ ճանաչում ունեն, ,մեսիջե է ուղարկել, որ իր հետ ,շփոթվողներինե ինքը իրենց ճիշտ տեղն է ցույց տալիս: Հատկապես նրանց, ովքեր բիզնես դաշտում կփորձեն հայտնվել իր ճանապարհին ու մանր-մունր ,խաղերե կտան:
Իմիջիայլոց, այս ֆոնի վրա ոչ պակաս լարված հարաբերություններ են ձևավորել նույն Թևանյանի ու ՀՀԿ-ական ծագում ունեցող այլ գործարար-պատգամավորների միջև, որոնք ժամանակին Թևանյանի համար մեծ սեղաններ էին բացում Գրիգորի Մարգարյանին` Բելաջիոյի Գրիշին պատկանող ,Բելաջիոե ռեստորանային համալիրում:
 




Լրահոս