Արմավիրի մարզում Մերսեդեսը եվ ԲՄՎ-ն բախվել են իրար (լուսաննկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 6.30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել “Մերսեդես” մակնիշի 20 ՕՍ 839 համարանիշի և “ԲՄՎ” մակինիշի 33 VO 163 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Մերսեդեսը” վարել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 33-ամյա Աշոտ Եղոյանը, իսկ “ԲՄՎ”-ն՝ Թալին քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 28-ամյա Գևորգ Վարտիկյանը: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: 




Լրահոս