ԼՂՀ-ում ընտրողների թիվը կազմում է 98909 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼՂՀ-ում հուլիսի 19-ին նախագահական ընտրություններ են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ 2012 թվականի հուլիսի 16-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 98909 մարդ:
Հուլիսի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը։ Հանձնաժողովը քննարկել է ԼՂՀ Նախագահի ընտրությունների նախապատրաստման աշխատանքների եզրափակիչ փուլի հետ կապված ընտրական հանձնաժողովներին աջակցող շահագրգիռ մարմինների` մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, լիազոր մարմնի, ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, ևևՂարաբաղ Տելեկոմևև ՓԲԸ, ևևԱրցախէներգոևև ՓԲԸ ներկայացուցիչների հաղորդագրությունները, որոնք հանձնաժողովի կողմից ընդունվել են ի գիտություն:
Նրանց հաղորդմամբ բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ կապն ապահովված է, ընտրական հանձնաժողովների շենքերն ու տեղամասային կենտրոններն ապահովված են էլեկտրականությամբ, ստուգված և համապատասխանեցված են հակահրդեհային անվտանգության կանոններին, մշակույթի ոլորտի կողմից նախատեսված են միջոցառումներ քվեարկության օրն ընտրողների հանգիստն ու ժամանցն անցկացնելու ուղղությամբ:
Լիազոր մարմնի կողմից ընտրությունների ողջ ընթացքում կապահովվի հասարակական կարգը, այդ թվում ընտրական հանձնաժողովների և դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, տեղամասային կենտրոնների շենքերի պահպանումը, ընտրական փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողովներ տեղափոխող տրանսպորտային միջոցների ուղեկցումը:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել նաև ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հերթական ընտրությունների պատրաստականության մասին:




Լրահոս