Հայտնի է դարձել մարմնավաճառներին դանակարահարողի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը պարզել է Բագրատունյաց փողոցում (Ծերեթելի խաչմերուկ) հուլիսի 7-ին դանակահարություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են Ոստիկանության  լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` դանակահարություն կատարած անձը հուլիսի 14-ին ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանյան լճի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մարմնավաճառների միջև, ինչի արդյունքում նրանք հաշիվները պարզելու համար նույնիսկ դանակ են գործի դրել: Ըստ տեղեկությունների` միջադեպին մասնակցել են 3 հոգի, իսկ դանակի հարվածները ընկերուհուն հասցրել է Սյուզի անունով մարմնավաճառուհին, ով ևս տուժել է: Վեճը ծագել է հաճախորդներին միմյանց ձեռքից փախցնելու համար:




Լրահոս