UFC կիսածանր քաշային կարգում տիտղոսի նախկին հավակնորդ Ալեքսանդր Գուստաֆսոնը (16-3) պատասխանել է Էնտոնի Ջոնսոնից (19-4) կրած պարտության և առաջիկա ծրագրերի մասին:
«Ռևանշի հետ կապված այլևս չեմ մտածում: Ես պետք է վերականգնվեմ: Թողել եմ այդ երազանքը: Ժամանակն է վերադառնալ մարզադահլիճ և աշխատել:
Էնտոնին «որսաց» ինձ: Գտավ հնարավորությունը և օգտագործեց այն: Արեց այն, ինչ անհրաժեշտ էր հաղթանակի համար:
Ես մի քանի օր արձակուրդ կվերցնեմ: Միշտ սովորում ես սխալների վրա, և այսօր ես դաս ստացա. ձեռքերը պետք է պահել գլխին մոտ: Ահա և վերջ»,-նշել է նա:
Ջոն Ջոնս- Էնտոնի Ջոնսոն մենամարտի վերաբերյալ Գուստաֆսոնը նշել է.«Դե, Էնտոնին: Գտնում եմ, որ նա ֆավորիտ է»:
Էնտոնի Ջոնսոն
Ջոն Ջոնս