
Բարձր ինտենսիվությամբ ռադիոակտիվ ճառագայթումը կարող է մի քանի ժամվա ընթացքում հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը: Սակայն ճառագայթման դեպքում, մինչ մարդը կստանա անհրաժեշտ օգնությունը, կարող է մի քանի օր անցնել:
Այսօր գիտնականները մի պատրաստուկ են մշակել, որը կարող է օգնել նման իրավիճակում. մկների վրա փորձարկման ընթացքում այն զգալիորեն կրճատել է ճառագայթումից մահացությունը, նույնիսկ այն դեպքում, եթե այն ներարկվում է ճառագայթումից 3 օր անց:
Ինչպես նշում է vesti.ru-ն, սույն պատրաստուկը կարող է օգտագործվել տիեզերագնացներին արևի ու գալակտիկական մահացու ճառագայթներից պաշտպանելու համար: