ՇՈԿՈԼԱԴԻ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ իսկական տոն էր շոկոլադի սիրահարների համար` Շոկոլադի համաշխարհային օրը: Տոնը սահմանել են ֆրանսիացիները 1995 թվականին: Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ շոկոլադն առաջին անգամ պատրաստել են ացտեկներն ու անվանել «աստվածային սնունդ»: Այնուհետեւ իսպանացի նվաճողները շոկոլադը բերել են Եվրոպա ու անվանել «սեւ ոսկի»: Շոկոլադը հասանելի դարձավ բոլորին միայն 20-րդ դարի սկզբին, իսկ մինչեւ այդ Եվրոպայում այն օգտագործել են արիստոկրատները, կանայք էլ համարել են սեռական գրավչությունը բարձրացնող միջոց:
Ժամանակի ընթացքում ապացուցվել է, որ շոկոլադը պարունակում է տարրեր, որոնք նպաստում են հոգեկան հանգստի վերականգնմանը, իսկ մուգ շոկոլադն առաջացնում է երջանկության հորմոններ:




Լրահոս