Իտալական լրատվամիջոցները հաշվում են «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի ժամերն իտալական ակումբում:
Corriere della Sera-ը հայտնում է, որ Ինձագիի հեռացման հարցը կորոշվի 48 ժամվա ընթացքում: Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում կանայալիք «Լացիո»-ի հետ խաղում պարտվելու դեպում, Ինձագին կհեռացվի:
Որպես առավել հավանական թեկնածու նշվում է Լուչիանո Սպալետիի անունը: «Զենիթ»-ի նախկին գլխավոր մարզիչը պետերբուրգյան ակումբի հետ պայմանագիր ունի, սակայն փաստացի առանց աշխատանքի է մնացել: «Միլան»-ի առաջարկն ընդունելու համար Սպալետին պատրաստ է վերջնականապես խզել ռուսական ակումբի հետ պայմանագիրը: